Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրը, Ստեփանակերտում սկսել են քանդել Արտաքին գործերի նախարարության շենքը, հայտնել է Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալությունը։
Հրապարակմանը կից ներկայացվել են լուսանկարներ, որոնք փաստում են քանդման աշխատանքների մեկնարկը։
Գործակալությունից նշել են, որ շենքի քանդման աշխատանքների մեկնարկը սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի համար ունի «մեծ քաղաքական և խորհրդանշական նշանակություն»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







