ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կադրային փոփոխություններ կանի ոչ միայն կառավարությունում, այլև մարզերում, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ նա հերթական անգամ փորձում է «թարմացնել իր թիմն ավելի հնազանդ, վերահսկելի դեմքերով»։
«Այլ կերպ ասած՝ Փաշինյանի իշխանությունն զբաղված է կադրերին թարմացնելով, ընդդիմությունը՝ պայքարի նոր շրջափուլով, իսկ հասարակությունն սպասման անվերջ ռեժիմում է՝ գերիների վերադարձի, արդարության վերականգնման ու պետական պատասխանատվության ակնկալիքով»,- շեշտել է թերթը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի սկզբին հայտարարել էր, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026թ. հունիսի 7-ին։
Մամուլը օգոստոսին գրել էր, որ Փաշինյանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ պատրաստվում է լայնածավալ կադրային վերադասավորումների։ Օգոստոսի 21-ին տեղի ունեցած ՔՊ նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ արտահերթ ընտրություններ չեն լինի։ Ըստ ԶԼՄ-ների՝ Փաշինյանն անցել է ընտրություններից առաջ տարածքային կառույցների ղեկավարների նշանակմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






