Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:59

Այժմ, երբ Թրամփն իր անունն է տվել «Զանգեզուրի միջանցքին», այն կիրականացվի մոտ ապագայում. Ալիև

Այժմ, երբ Թրամփն իր անունն է տվել «Զանգեզուրի միջանցքին», այն կիրականացվի մոտ ապագայում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահ է, որ այժմ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր անունն է տվել «Զանգեզուրի միջանցքին», այն կիրականացվի մոտ ապագայում։ Այս մասին նա խոսել է ադրբեջանական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ռուսաստանից Իրան մեկ ուղղությամբ՝ Հյուսիս-Հարավ երթուղու փոխարեն, որն անցնում է Ադրբեջանով, մենք կունենանք ևս մեկը՝ Ռուսաստանից դեպի Ադրբեջան, Հայաստան, Նախիջևան և ապա դեպի Իրան։ Ուստի կարծում եմ՝ սա շահեկան իրավիճակ կլինի ամբողջ տարածաշրջանի համար, և այստեղ պարտվողներ չեն լինի»,- ընդգծել է Ալիևը:

Նա նաև ասել է, որ Թեհրանի մտահոգություններն են հասկանալի, սակայն Իրանն անհանգստանալու առիթ չունի, քանի որ եռակողմ հռչակագիրը վտանգներ Իսլամական Հանրապետության նկատմամբ չի պարունակում:

Ալիևը հայտարարել է նաև, որ «սա իսկապես հակամարտության վերջն է, պատերազմի ավարտը»: Միաժամանակ՝ հավելել է, որ եթե Հայաստանի ապագա որևէ կառավարություն, անկախ այն բանից, թե երբ կգա իշխանության, կասկածի տակ դնի այն, ինչ ստորագրվել է Վաշինգտոնում, «Հայաստանը կբախվի լուրջ հետևանքների»:

«Սա համաձայնագիր է երկու պետությունների միջև։ Սա իմ և Նիկոլ Փաշինյանի միջև համաձայնություն չէ»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել, քանի որ Բաքուն «տարածքային պահանջ» է տեսնում ՀՀ սահմանադրության մեջ:

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի, որը պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+