ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և հետագա քայլերին վերաբերող հարցեր, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Նրանք մտքեր են փոխանակել նաև այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի, ինչպես նաև հաջորդիվ Ադրբեջանի նախագահի հետ կայանալիք եռակողմ հանդիպումների շուրջ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հայտարարել էր, որ Փաշինյանն ու Ալիևն այսօր Սպիտակ տանը խաղաղության պայմանագիր կստորագրեն։
Ըստ ժամանակացույցի՝ օգոստոսի 8-ին՝ Երևանի ժամանակով 22:30-ին, Թրամփը կսկսի Փաշինյանի հետ հանդիպումը, 23:20-ին կկայանա Թրամփ-Ալիև հանդիպումը, իսկ կեսգիշերին՝ եռակողմ բանակցությունները:





































