• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 17:47
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

ԵՄ, ԱՄՆ դեսպանները Սամվել Կարապետյանի և սրբազանների բանտապահներն են․ Արմեն Աշոտյան

Քաղաքականություն,
05 Օգոստոս 2025 14:38
ShareShareShare
telegram

Հայաստանում ԵՄ և ԱՄՆ դեսպանները դարձել են քաղբանտարկյալների, այդ թվում՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի, կալանավորված սրբազանների բանտապահները, քանի որ աչք են փակում հակաժողովրդավարական երևույթների վրա, հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը շուրջ 2 տարի տևած կալանքից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ Հայաստանի այսօրվա քաղբանտարկյալները ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղբանտարկյալներն են, այլև այն «բոլոր դիվանագիտական կառույցների, միջազգային ինստիտուտների, ուժերի, որոնք տարիներ շարունակ հեքիաթներ էին պատմում Հայաստանի ժողովրդավարության մասին»։

«Մինչդեռ իրականության մեջ այդ կառույցներն իվիճակի չեն պաշտպանել իրենց արժեքներն այն երկրում, որի վրա տոտալ ազդեցություն ունեն։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ ցանկացած ԵՄ անդամ երկրի ղեկավար ասեր՝ Նիկո՛լ, սիրուն չի, քաղբանտարկյալներին ազատիր, համահունչ չես մեզ հետ», վստահ եմ, որ կազատեր»,- ընդգծել է նա։

Աշոտյանը նաև անդրադարձել է Կարապետյանի քաղաքական ուժին ու նրա թիմին, չշտապելու կոչ է արել նրանց։ Նա հստակեցրել է, որ նոր ուժի շուրջ ձևավորված սպասելիքները չպետք է շտապեցնեն Կարապետյանի թիմին։ Միևնույն ժամանակ ընդգծել է, որ կարող է նոր ուժի ընկերը լինել։

«Հայաստանում քաղաքական նոր ուժերի ստեղծման համար պարարտ հող կա, ինչն ակնհայտ է սոցոլոգիական հետազոտություններով։ Այդ մասին է վկայում նաև այն, որ ընդդիմությունն այսօր այդքան չճուն չէ։ Նոր ուժերի ի հայտ գալու հարցում ընդդիմադիր ուժերը պետք է որ շահագրգռված լինեն։ Ինչ վերաբերում է Կարապետյանի հետ շախկապվող քաղաքական զարգացումներին, ապա ՀՀԿ-ն շահագրգռված է, որ իրեն գաղափարական իմաստով մոտ և որքան հնարավոր է ուժեղ միավոր ձևավորվի։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ այս դաշտում մի քիչ շտապում ենք այն առումով, որ այս հարցն ավելի հաճախ է քննարկվում, քան այդպիսի բան ենթադրում են օբյեկտիվ և տեսանելի իրադարձությունները»,- շեշտել է Աշոտյանը։

Նրա խոսքով՝ «թեպետ հանրության կողմից ակնկալիքներ կան, բայց լրատվա-քաղաքական դիսկուրսը չպետք է շտապեցնի, ոչ էլ ուշացնի Կարապետյանի թիմին»։

ՀՀԿ փոխնախագահը նշել է, որ այժմ իշխանությունները գնալով դառնում են անբարո, ընդդիմությունը՝ ցավոք անմրցունակ։ Աշոտյանի դիտարկմամբ՝ Հայաստանում գլխավոր խնդիրը Փաշինյանն է։

«Մենք պետք վերադարձնենք ընդդիմության մրցունակությունը։ Մեզ հաճախ են ասում՝ Փաշինյանը ծրագիր ունի, դուք ծրագիր չեք բերում։ Այս հարցադրումը մանիպուլյատիվ է։ Այո, Նիկոլն ունի հիվանդին մեռցնելու ծրագիր, իսկ երբ ընդդիմությանն ասում ենք ծրագիր բեր՝ Նիկոլին անմեղ ենք դարձնում։ Նիկոլն ինքն է ծնում խնդիր, ու լուծման էլ ավելի վատ տարբերակ առաջարկում՝ իր իսկ ստեղծած խնդրին։ Պարզ օրինակ բերեմ․ ունենք ծանր հիվանդ, տարել ենք վատ բժիշկի մոտ, որն աչքն ուղղելու փոխարեն ունենք էլ հետն է հանել։ Մենք, որպես հարազատ, կասե՞նք՝ այդ վատ բժիշկը գոնե գիտի, ինչպես է սպանում, թե՞ կվերցնենք հիվանդին ու կտանենք ուրիշ բժիշկի մոտ, ով գոնե առաջին փուլում ուռուցքը կհեռացնի։ Այսինքն, մենք ունենք քաղցկեղ՝ ի դեմս Նիկոլի, և մետաստազներ, ի դեմս իր կողմից ստեղծված բազմաթիվ խնդիրների, ու ասում ենք՝ քաղցկեղը գիտի մետաստազների բուժումը, իսկ ընդդիմություն, դու գիտե՞ս բուժումը։ Չէ, չգիտենք, միայն գիտենք, որ ուռուցքը պետք է հեռացնել, հետո զբաղվել մետաստազներով»,- նշել է ՀՀԿ փոխնախագահը։

Աշոտյանը, խոսելով նաև Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին, ընդգծել է, որ Թրամփի պաշտոնավարման ընթացքը Նոբելյան մրցանակի համար բոնուսներ հավաքելու գործընթացի է վերածվել։

«Թրամփի համար հայ-ադրբեջանական կոնֆլիկտի, թեկուզև «թրամփավարի» հանգուցալուծումը կարող է Նոբելյան մրցանակի կրեդիտի բոնուսը լինել։ Նման տեսակի գործարկի ի հայտ գալը խնդրահարույց է լինելու Հայստանի արտաքին և անվտանգային միջավայրերի համար», - հավելել է քաղաքական գործիչը:

2022 թվականի նոյեմբերի 16-ին Աշոտյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։ Նրան կալանավորել էին 2023 թվականի հունիսի 16-ին։ Իրավապահները որպես կալանավորման պատճառ նշել էին խափանման միջոցի խախտումը՝ բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությունը։ 2025-ի մարտի 10-ին դատարանը որոշել էր 3 ամսով երկարաձգել Աշոտյանի տնային կալանքի ժամկետը։ 2025-ի հունիսի 9-ին տնային կալանքը երկու ամսով էր երկարաձգվել։ Օգոստոսի 1-ին Աշոտյանի տնային կալանքը դատարանը փոխարինել էր վարչական հսկողությամբ։

telegram
Tags: ԱշոտյանԿարապետյանսրբազաններ

Հարակից հրապարակումներ

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հուլիսի 21-ի նիստում ուժը կորցրած է ճանաչել 9-րդ գումարման Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերի ընդհանուր...

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05

Դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն, սակայն հրաժարվել է...

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկում են կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում...

Load More
Xosum
  • Լուրեր
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)
Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31

Read moreDetails
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից
Քաղաքականություն

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հուլիսի 21-ի նիստում ուժը կորցրած է ճանաչել 9-րդ գումարման Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերի ընդհանուր...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ