Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ, հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նա հավելել է, որ վարչական հսկողության պայմանները հայտնի կդառնան երկուշաբթի:
Փաստաբանը հիշեցրել է, որ Աշոտյանի կալանքի տևողությունը 777 օր էր, որից 15 ամիսն անցկացրել էր Սովետաշենի բանտի մենախցում:
2022 թվականի նոյեմբերի 16-ին Աշոտյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։ Նրան կալանավորել էին 2023 թվականի հունիսի 16-ին։ Իրավապահները որպես կալանավորման պատճառ նշել էին խափանման միջոցի խախտումը՝ բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Մարտի 10-ին դատարանը որոշել էր 3 ամսով երկարաձգել Աշոտյանի տնային կալանքի ժամկետը։ Հունիսի 9-ին Աշոտյանի տնային կալանքը երկու ամսով երկարաձգվել էր։






































