Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Հայաստանի Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Այո»-ի առաջիկա քարոզարշավին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահը միաժամանակ հայտնել է, որ չի տիրապետում այնպիսի տեղեկատվության՝ արդյոք Վարչապետը քարոզարշավի ընթացքում կգնա արձակուրդի, թե ոչ։ Սիմոնյանը նշել է, որ հարցը կլուծվի օրենքի պահանջին համապատասխան և ըստ Վարչապետի ծանրաբեռնվծության աստիճանի։
Սիմոնյանը նաև իշխող քաղաքական ուժի կողմից արշավ սկսելու հստակ ժամկետներ չի նշել։ ԱԺ փոխնախագահը չի բացառել, որ հետագայում իշխող բլոկը հանդես կգա մամուլի ասուլիսիսով՝ ներկայացնելով հանրաքվեի հետ կապված իր հետագա գործողությունները։
Լրագրողների այն հարցին, թե նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները կիրականացնեն հանրաքվեի հակաքարոզչություն, Սիմոնյանը պատասխանել է, թե նշանակություն չունի, թե ում կողմնակիցներն են․ «Գաղտնիք չէ, թե ով է փորձում կանգնեցնել դեմոկրատական գործընթացը»։
Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն նշանակված է ապրիլի 5-ին։ Փոփոխությունները հիմնականում ենթադրում են մինչ 2015թ․ Սահմանադրական ուղղումների՝ ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունների կրճատում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







