Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Վենեսուելայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր նոր դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել: Կրեմլի ղեկավարի հրամանագրով՝ Ռուսաստանի դիվանագիտական շահերը Վենեսուելայում կներկայացնի հայազգի Սերգեյ Մելիք-Բաղդասարովը:
Նշենք, որ մինչ այս Մելիք–Բաղդասարովը զբաղեցնում էր ՌԴ ԱԳՆ լատինամերիկյան դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը։
Պուտինի մեկ այլ հրամանագրով Վլադիմիր Զայոմսկուն ազատվել է Վենեսուելայում և համատեղությամբ Հայիթիում և Դոմինիկյան հանրապետությունում ՌԴ դեսպանի պաշտոնից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







