Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը պնդում է՝ որ ՍԴ-ում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա: Լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ Վահե Գրիգորյանն աշխատանքի չի գալիս, բայց աշխատավարձ է ստանում, Թոխյանը նշել է, որ նրանից պետք է ստանալ հարցի պատասխանը, իսկ ինքը միայն խորհուրդներ է տվել վերջինիս:
Թե ինչ խորհուրդներն է տվել Գրիգորյանին, Թոխյանը չմանրամասնեց:
Անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը՝ դատավորը նկատեց, որ Միրզոյանն իր լավագույն ուսանողներից մեկն է եղել։
«Հանդիպել եմ Միրզոյանի հետ և ոչ միայն նրա հետ, այլև շատ շատերի հետ»,-նկատեց նա՝ հավելելով, որ հանդիպել է թե՛ որպես ուսանողի, և՛ որպես ԱԺ նախագահի: Հարցին՝ արդյոք հանդիպմանը քննարկվե՞լ են ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու հարցը, Թոխյանը պատասխանեց՝ ոչ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







