Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ Որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նույն որոշմամբ՝ ՊՎԾ ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին։
Բազիկյանը տեղակալ էր նշանակվել 2021 թվականից։ Պետրոսյանը նրա ղեկավարն էր նույն թվականից։
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...


























