Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:41

Մխիթարյան միաբանությունն աջակցություն է հայտնել եկեղեցուն և Գարեգին Բ-ին

Մխիթարյան միաբանությունն աջակցություն է հայտնել եկեղեցուն և Գարեգին Բ-ին

Վենետիկի Մխիթարյան միաբանությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայոց եկեղեցին դարեր շարունակ իր կաթողիկոսների գլխավորությամբ, հայրենասիրական ոգով և ազգանվեր անձնազոհությամբ առաջնորդել է հայ ազգին։

Միաբանությունը շեշտել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն աշխարհացրիվ հայությանը ներկայանում է որպես հավատքի օրրան, հույսի փարոս, գոյատևման հենարան և կայունության երաշխիք։

«Մեր մշտամրմունջ աղոթքներով դիմում ենք Ամենափրկիչ Միածնին՝ հայցելով, որ բարեխոսությամբ չարխափան և միշտ կույս Մարիամ Աստվածածնին, մեր հոր Սուրբ Գրիգոր Լուսավորչին և բոլոր հայրապետներին, և միջնորդությամբ Մխիթար Աբբահոր, անսասան պահի Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռը, իր գահակալ Սրբազնագույն Կաթողիկոսը և հայ Ազգը»,- ասվում է հայտարարության մեջ։

Մայիսի 29-ից սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում հայհոյանքներով լի մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով։ Հունիսի 2-ին նա կասկածի տակ էր դրել Գարեգին Բ-ի կուսակրոնության ուխտի պահպանումը։ Այնուհետ Փաշինյանը հայտարարել էր, թե պատրաստ է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ապացուցել, որ ինքը թլփատված չէ։ Փոխարենը՝ նա Վեհափառին կրկին կոչ էր արել «պատասխանել հարցին՝ խախտե՞լ է արդյոք կուսակրոնության ուխտը, և ունի՞ արդյոք զավակ»։

Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններից հետո հեղաշրջման մեղադրանքով 17 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Նրանցից 15-ի նկատմամբ դատարանը կիրառել էր կալանք՝ երկու ամիս ժամկետով։ Կանալավորվածների թվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։

Հունիսի 27-ին ԱԱԾ-ն մտել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հավաքվածները մի քանի ժամ թույլ չէին տվել տանել սրբազանին, այնուհետև սրբազանն ինքն էր շարժվել դեպի Քննչական կոմիտե: Մի քանի ժամ հարցաքննություննից հետո հունիսի 28-ի վաղ առավոտյան նա կալանավորվել էր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+