Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:08

Զատուլինը կանխատեսել է Փաշինյանի պարտությունը 2026-ի ընտրություններում՝ հակաեկեղեցական արշավի և ընդդիմության հետապնդման պատճառով

Զատուլինը կանխատեսել է Փաշինյանի պարտությունը 2026-ի ընտրություններում՝ հակաեկեղեցական արշավի և ընդդիմության հետապնդման պատճառով

Հակաեկեղեցական արշավն ու ընդդիմության դեմ հարձակումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում պարտության կհանգեցնեն, հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Այդ գործողությունները, կարծում է Զատուլինը, դուրս են եկել երկրի ներքին գործերի շրջանակներից։

«Եկեղեցու նկատմամբ ճնշումներն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տանը կատարված խուզարկությունները, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հետապնդումները Փաշինյանի նախապատրաստությունն է ընտրություններին: Նա ցանկանում է կանխարգելիչ հարված հասցնել այն ուժերին, որոնք կարող են իրեն դիմակայել»,- նշել է Զատուլինը։

Փաշինյանը, պատգամավորի խոսքով, խաղադրույք է կատարում Արևմուտքի, Թուրքիայի և Ադրբեջանի աջակցության վրա՝ իշխանության ղեկին մնալու համար: Միաժամանակ, ըստ Զատուլինի, եկեղեցու դեմ հալածանքները և հունիսի 20-ին վարչապետի այցը Թուրքիա մեծացրել են հայ հասարակության կասկածները, որ Փաշինյանը կարող է զիջումների գնալ Հայաստանի տարածքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցերում։

Ավելի վաղ՝ հունիսի 24-ին, Զատուլինը հայտարարել էր, որ Փաշինյանը փորձում է երկրի տնտեսական իրավիճակից դժգոհությունն ուղղել Կարապետյանի դեմ, նրան մեղադրել երկրի տնտեսական դժբախտությունների մեջ: Ընդ որում՝ քաղաքական գործչի կարծիքով՝ տնտեսական վիճակը, որից դժգոհում են շատ հայեր, հենց Փաշինյանի քաղաքականության արդյունքն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+