Ռուսական կողմն ուշադրությամբ հետևում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կարապետյանին Երևանում գրեթե սպառնում են ձերբակալել՝ տարօրինակ պատրվակներով։ Մենք անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք, որպեսզի նրա բոլոր օրինական իրավունքները պահպանվեն»,- գործակալությունը մեջբերում է Զախարովային։
Ավելի վաղ Կարապետյանը մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։