«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ շարունակելու է պայքարել հայ ժողովրդի սրբությունների համար: Այդ մասին գործարարը հայտնել է այն ժամանակ, երբ Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ են անցկացնում իր տանը Երևանում:
«Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի։ Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները»,- ասվում է նրա հայտարարության մեջ:
Armenia Today-ն ուղիղ հեռարձակում է իրականացնում Երևանի Ուլնեցի փողոցից, որտեղ Կարապետյանի տունն է գտնվում։ Տան մոտակայքում հավաքվել են նրա բազմաթիվ աջակիցները։
Ավելի վաղ Կարապետյանը մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։