Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:01

ԶԼՄ-ն հայտնել է Շահրամանյանի՝ Արցախի լուծարումն անվավեր ճանաչող հրամանագրի հրապարակման պատճառները

ԶԼՄ-ն հայտնել է Շահրամանյանի՝ Արցախի լուծարումն անվավեր ճանաչող հրամանագրի հրապարակման պատճառները

Արցախի  նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի լուծարումն անվավեր ճանաչող հրամանագիրը հրապարակել է, որպեսզի Հայաստանի իրավապահները պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար չդատեն Արցախի համայնքապետերին, գրել է «Հրապարակ»-ը։

Ըստ թերթի՝ Հայաստանում գործեր են հարուցել բազմաթիվ արցախյան համայնքապետերի նկատմամբ՝ համարելով, որ եթե Արցախը լուծարված է, և կա հրամանագիր, դիցուք՝ Ստեփանակերտի քաղաքապետը չէր կարող 2023-ի հոկտեմբեր-դեկտեմբերին տեղեկանք տրամադրել իր քաղաքի բնակիչներին, իսկ համայնքապետերը, ունենալով համայնքապետարանի կնիքը, տասնյակ նման տեղեկանքներ են տրամադրել, որոնք մեքենաների վերագրանցման, քաղաքացու՝ Ստեփանակերտի բնակիչ լինելու փաստի և այլ նպատակների համար էին։

Փաստաբան Ռոման Բաղդասարյանը մայիսի 14-ին հրապարակել էր Շահրամանյանի հրամանագիրը, որով նա անվավեր էր ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։

2023-ի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ձեռնարկած ռազմական ագրեսիայից հետո Շահրամանյանը սեպտեմբերի 28-ին հրամանագիր էր ստորագրել Արցախի բոլոր պետական ​​կառույցներն ու կազմակերպությունները մինչև 2024-ի հունվարի 1-ը լուծարելու մասին։ 2023-ի դեկտեմբերին Արցախի նախագահը հայտարարել էր, որ իրավական դաշտում պետական մարմինների լուծարում նախատեսող փաստաթուղթ գոյություն չունի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+