Շիրակի մարզում Ռուսաստանի հյուպատոս Իգոր Տիտովը նշել է, որ կարևորագույն խնդիրների լուծման մոտեցումներում Գյումրիի նոր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անկախությունը կլինի Շիրակի մարզի և Ռուսաստանի մարզերի միջև կապերի զարգացման և համագործակցության գրավականը։
Տիտովն ընդգծել է քաղաքական գործչի կառավարչական տաղանդը և ասել, որ ընտրողների կողմից ցուցաբերված վստահությունը Ղուկասյանի համար խթան կդառնա քաղաքի բոլոր բնակիչների բարօրության համար աշխատելու ճանապարհին։
«Ձեզանից և, առաջին հերթին, քաղաքապետից բխող էներգիան ու բարությունը կօգնեն լուծել քաղաքի խնդիրները և հաղթահարել ծառացած բոլոր դժվարությունները», – Գյումրու ավագանու առջև ունեցած իր ելույթում նշել է ռուս դիվանագետը։
Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ էր ընտրվել ապրիլի 16-ին։ Գյումրիի ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մարտի 31-ին հայտարարել էին իրենց ձայները Ղուկասյանին տալու որոշման մասին, ինչի արդյունքում իշխող ՔՊ-ն զրկվել էր մեծամասնություն կազմելու հնարավորությունից, քանի որ 50 տոկոսից ավելի ձայներ չէր հավաքել։ Ընտրություններից 6 օր անց՝ ապրիլի 4-ին, իր ձայները Ղուկասյանին տալու մասին էր հայտնել նաև «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։