Ապրիլի 14-18-ին Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների և իրադարձությունների ամփոփումը՝ Armenia Today-ի տեսանյութում։
Ապրիլի 13-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է մշակույթի տան շենքը։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել է, որ սահմանին կրակոցներն անհասցե են, ադրբեջանական զորքերի կուտակումներ չկան։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հայտնել է, որ անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով և նշել, որ Հայաստանում տեղակայված եվրոպական առաքելությունը պետք է ընդլայնվի։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի՝ այսպես կոչված միջանցքի տրամաբանությունը հայկական կողմի համար անընդունելի է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումն ստորագրել միաժամանակ։
Կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրիի քաղաքապետ, Փարաքարի ավագանին համայնքի ղեկավար է ընտրել ընդդիմության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին:
Փաշինյանը հայտարարել է, որ Սահմանադրության նոր տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։
Միրզոյանը տեղեկացրել է, որ Անթալիայիում Բայրամովի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցություններում հանգուցալուծման չեն եկել։
Փաշինյանը Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ «կործանարար» է անվանել Հայաստանի համար։
Կառավարությունը հավանություն է տվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը խստացնելու նախագծին։
Ալեքսանդրա Գրիգորյանն արծաթե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, Գոռ Սահակյանն ու Ռաֆիկ Հարությունյանը նվաճել են արծաթե, իսկ Գառնիկ Չոլակյանը՝ բրոնզե մեդալ։
Սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում ֆրանսիական Լուվրի հետ համատեղ ցուցահանդես կբացվի։