Ինչքան Հայաստանում ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այնքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստանում հոգևոր կյանքի սակավությունը։
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում ակնհայտ է դառնում, որ հոգևոր կյանքն արժեքների և գաղափարների սերմանման մեծ բացեր ու պրոբլեմներ ունի, որոնք էլ առաջացնում է հոգևորականության շրջանում լրջագույն հիասթափություն»,- նշել է վարչապետը։
Վարչապետ Փաշինյանը հավելել է, որ շատ դեպքերում հոգևորականության գործունեության մեջ երևում է քաղաքականություն.
«Ես շատ կարևոր եմ համարում քրիստոնեական տեսությունը, ինձ հարց եմ տալիս՝ այսօրվա մեր հոգեւոր կյանքը արդյոք մեզ մոտեցնո՞ւմ է աստվածաշնչյան տեքստին և գաղափարախոսությանը, վստահ չեմ, որ այդ հարցին կարող եմ դրական պատասխան տալ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







