Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:58

Երևանի քաղաքապետն իրավապահների դեմ «հակահարձակում» է պատրաստում․ ԶԼՄ

Երևանի քաղաքապետն իրավապահների դեմ «հակահարձակում» է պատրաստում․ ԶԼՄ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մարտի 4-ին քաղաքապետարանի հանրային ծառայությունների վարչության պետին բերման ենթարկելուց հետո ծրագրում է «հակահարձակում» սկսել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով քաղաքապետարանի իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ քաղաքապետարանում կարծում են, որ իրենց գործընկերներին բերման ենթարկելն անհիմն է, իսկ Ավինյանը դրանք դիտարկում է քաղաքական երանգի համատեքստում։

Քաղաքապետարանի աշխատակցի երեկվա ձերբակալությունը, ըստ հրապարակման, վերջին կաթիլն էր, և Ավինյանն իր ենթականերին հանձնարարել է կազմել քաղաքապետարանի՝ իրավապահներից ստացված բոլոր հարցումների ցուցակը։

«Խորացող համոզմունք կա՝ ձերբակալությունները կատարվում են առանց հիմնավորումների, իսկ քաղաքապետը դրանք դիտարկում է քաղաքական ուղղորդումների համատեքստում»,- նշել է թերթը։

Մարտի 4-ին Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել։

Փետրվարի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ կոռուպցիոն բնույթի գործի շրջանակում փետրվարի 5-ին ձերբալավել է 8 անձ, որոնց թվում Երևանի քաղաքապետարանի 3 պաշտոնյա էր։ Նրանցից 4-ի նկատմամբ ավելի ուշ կալանք էր կիրառվել, 4-ից 3-ը քաղաքապետարանի պաշտոնյաներ էին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+