ՀՀ ազգային ժողովի նախագահի օգնական Վահան Կոստանյանը հերքում է մամուլում հրապարակված լուրերն այն մասին, որ խորհրդարանում կորոնավիրուսով վարակված անձ կա։
Այս մասին Կոստանյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ի պատաասխան մամուլի որոշ կեղծ հրապարակումների՝ նշեմ, որ մինչ օրս Աժ-ում չկա նոր կորոնավիրուսով վարակված անձ: Պատգամավորների սպասվող թեստավորումը կրում է պրոֆիլակտիկ բնույթ»,- գրել է Կոստանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1339 է, արձանագրվել է մահվան 22 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 13 հազար 373 թեստ։ Ապաքինված պացիենտների թիվը 580 է։ Փաստացի բուժում է ստանում 737 պացիենտ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







