Վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում Հանրային հեռուստաընկերությունից` վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ:
Այս մասին հայտարարություն է տարածել վարչապետի մամուլի խոսնակը:
Մանե Գևորգյանը, մասնավորապես, նշել է, որ Հանրային հեռուստաընկերության կողմից վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից:
Ըստ խոսնակի՝ խիստ թափթփված աշխատելաոճի վկայություն է վարչապետին տեղյակ չպահելը, որ նա եթերում է՝ թեկուզ փորձնական, քանի որ միայն գործից անտեղյակը կարող էր ենթադրել, որ բաց կապուղի այլ հեռուստաընկերությունների համար անհրաժեշտ է ապահովել ուղերձից 15 րոպե առաջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







