ՀՀ Ազգային ժողովում Կետրոնական բանկի նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 17-ին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ի, ԱԺ նիստում ասաց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Հովակիմյանը նշեց, որ քվեարկությունը կանցկացվի վաղը`10:30-12:30-ին։
«Վաղն ենք անցկացնելու և երկու ժամ ենք տրամադրելու քվեարկությանը, որովհետև, եթե այսօր անցկացնենք, ժամանակը քիչ կլինի և կուտակումներ կլինեն, ինչը ցանկալի չէ»,- ասաց Հովակիմյանը։
Հաշվիչ հանձնախմբի նախագահը պատգամավորներին խնդրեց քվեարկությանը գնալ հերթով և սեփական գրիչներով` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։
Նշենք, որ ԿԲ նախագահն ընտրվում է փակ գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







