Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:24

Հարավային Կովկասում նոր ռազմական գործողությունների հավանականությունը կախված է Իրանի գործոնից․ փորձագետ

Հարավային Կովկասում նոր ռազմական գործողությունների հավանականությունը կախված է Իրանի գործոնից․ փորձագետ

Դեկտեմբերին ադրբեջանցի և թուրք զինվորականների միջև ակտիվ շփումներն արարողակարգային բնույթ են կրում, և Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստման հավանականությունն այլ գործոններով է պայմանավորված, որոնց թվում Մերձավոր Արևելքում, Սիրիայում և Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացներն են, Armenia Today-ին ասել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչների փոխադարձ այցերն ադմինիստրատիվ բնույթի են։

«Սովորական համագործակցություն և այցեր են, որոնք 2020 թվականից սկսած՝ ավելի ինտենսիվ են դարձել։ Այդ այցերից կարող ենք ենթադրել, որ պատերազմի նախապատրաստման վտանգ կա, բայց նման եզրակացություն անելն այդքան էլ ճիշտ չէ։ Իրականում՝ հնարավոր ռազմական գործողությունների նախապատրաստական աշխատանքները պայմանավորված չեն այցերով։ Այդ վտանգը ոչ թե հիմա՝ դեկտեմբերին, այլ անընդհատ կա։ Բացի այդ, իրենք ոչ թե այցերով են նախապատրաստվում, այլ զորավարժություններով։ Իսկ այցերն արարողակարգային են՝ հետագա պայմանավորվածությունների և համագործակցության համար»,- ասել է նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ այդ համագործակցությունը ներառում է համատեղ զորավարժություններ, նաև համատեղ հնարավոր ռազմական գործողություններ բոլոր այն երկրների դեմ, որոնց հետ Թուրքիան և Արբեջանն առնվազն ոչ բարի դրացիական հարաբերություններ ունեն։ Փորձագետի դիտարկմամբ՝ Հարավային Կովկասում նոր ռազմական գործողություններ սկսելու հավանականությունն ուղիղ կապ ունի Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ։

«Նոր ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը կապված է նրա հետ, թե Սիրիայում ի՞նչ զարգացումներ կլինեն և Թուրքիան ինչպիսի՞ դիրքավորում կունենա։ Այդ ամենից պարզ կլինի, թե մեր տարածաշրջանում ինչ իրավիճակ կլինի։ Ինչ վերաբերում է ռազմական հնարավոր գործողություններ սկսելու հավանական ժամկետներին, դժվար է ասել, քանի որ մենք անընդհատ պետք է սպասենք դրանց։ Ոչ թե ժամկետները, այլ իրողություններն են կարևոր։ Այսինքն՝ Ադրբեջանը կամ Թուրքիան ոչ թե ժամկետ են նախանշել, այլ իրենց համար կա հստակ իրադարձություն, որի դեպքում իրենք կարող են ռազմական գործողություններ սկսել։ Այդ իրադարձությունը կամ իրողությունը պայմանավորված է հենց Իրանի գործոնով։ Երբ հասկանան, որ Իրանն այլևս իրենց համար վտանգ չի ներկայացնում և արգելք չէ, իրենք կարող են ռազմական գործողություններ սկսել ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ։ Մեծ հաշվով՝ ռազմական գործողություններ սկսելու պայմանը կապված է Իրանի թուլացման կամ հզորացման հետ»,- նկատել է նա։

Փորձագետը հավելել է, որ այս փուլում մի կողմից Իրանը զիջում է, մյուս կողմից՝ ավելի ընդարձակվում։

«Այսինքն՝ ներկա փուլում ազդեցության ոլորտների պայքար է ընթանում և ազդեցության ոլորտների վերջնական ճշգրտումից կախված՝ կարող ենք ասել, թե ինչ տեղի կունենա Հարավային Կովկասում»,- շեշտել է Հովհաննիսյանը։

Իսկ թե հայկական կողմը որքանո՞վ է պատրաստ ռազմական գործողությունների սցենարին, փորձագետը նշել է, որ նախ և առաջ պետք է հասկանալ, թե ռազմավարական ի՞նչ գործընկերներ ունենք և ինչպիսի՞ ռազմական գործողություններ են։

«Ռազմական գործողությունների հետևանքները կամ արդյունքներն ուղիղ կապ ունեն ռազմավարական գործընկերների և բարեկամ երկրների հետ: Մենք պետք է փաստենք, որ նրանց շուրջ երկարատև ռազմական գործողությունները չեն բխում մեր շահերից»,- եզրափակել է փորձագետը։

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Զիա Ջեմալ Քադըօղլուի գլխավորած պատվիրակությանը զեկուցել էր, որ «Հայաստանի վերազինումը բացասական ազդեցություն ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+