Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:10

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Թուրքիային զեկուցել է «Հայաստանի վերազինման բացասական ազդեցության մասին»

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Թուրքիային զեկուցել է «Հայաստանի վերազինման բացասական ազդեցության մասին»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ «Հայաստանի վերազինումը բացասական ազդեցություն ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա», հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Այդ մասին նա զեկուցել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Զիա Ջեմալ Քադըօղլուի գլխավորած պատվիրակությանը։

Նշվում է, որ ադրբեջանական կողմը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի մասին:

Դեկտեմբերի 11-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ «մոտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն»։

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ Թուրքիան դրական զարգացումներ է ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, ինչը կհանգեցնի տարածաշրջանի շահերին համապատասխան խաղաղության պայմանագրի կնքմանը։ Նույն օրն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական հարաբերություններն զգալի առաջընթաց են գրանցել՝ չնայած այն հանգամանքին, որ կազմակերպությունը «դարձել է վնասակար հավակնությունների պատանդ»։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում հայտնել էր, որ առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի և Բաքվի հետ համաձայնագրի նախագծի նախաբանի ու 17 հոդվածներից 15-ի վերաբերյալ։ ՀՀ արտգործնախարարն ընդգծել էր նաև Հայաստանի շահագրգռվածությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և նշել, որ Հայաստանը պատրաստ է փակել թշնամության էջը Հարավային Կովկասում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+