ՀՀ կառավարությունն այսօր՝ ապրիլի 14-ին, հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց։
Միջոցառման շահառու են հանդիսանում բնական գազի և էլեկտրաէներգիայի սպառողները, որոնց ծախսերը 2020 թվականի փետրվարին կազմել են՝
-10-30 հազար դրամ բնական գազի սպառման համար
-5-10 հազար դրամ էլեկտրաէներգիայի սպառման համար:
Աջակցություն կցուցաբերվի յուրաքանչյուր բաժանորդի՝ փետրվարին սպառված բնական գազի և էլեկտրաէներգիայի դիմաց վճարվող 30 %-ի չափով։
Նշվում է, որ գումարը կփոխանցվի բնական գազ և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններին․ պարտքի դեպքում այդ գումարն ուղղվում է պարտապանի պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում ՝ որպես կանխավճար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







