Վրաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները համատեղ որոշում են ընդունել Ամերիկայից 79 վրացի դպրոցականների դուրս բերելու մասին: Նրանց հետ ինքնաթիռում կլինեն նաև 35 հայ աշակերտներ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։
Վարչապետը նշել է, որ հատուկ չվերթն իրականացվելու է ապրիլի 10-ին։ Նրա խոսքով՝ Հայաստանի հարցումով ևս 35 հայ դպրոցականներ կմիանան վրացաշակերտներին։ Ամերիկյան կողմն իր վրա է վերցրել վրացի և հայ դպրոցականների փոխադրումը Դոհա։ Այնտեղից երեխաներին Թբիլիսի կհասցնեն վրացական նավով։
Գախարիայի հիշատակած 35 հայ դպրոցականների թվում են նաև FLEX կրթական փոխանակման ծրագրով ԱՄՆ-ում գտնվող աշակերտները: Նրանից մեկն «Ամերիկայի ձայն»-ին պատմել էր, որ իրենց կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված անսպասելի տուն են ուղարկում՝ ծրագիրն ընդհատելով երկու ամիս շուտ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







