Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:21

Թուրքիան հետաքրքրված է BRICS-ին միանալու հարցում․ Պեսկով

Թուրքիան հետաքրքրված է BRICS-ին միանալու հարցում․ Պեսկով

Թուրքիան շահագրգռված է BRICS-ին անդամակցությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Անկարան վաղուց է հայտարարել ասոցիացիայի անդամ դառնալու իր ցանկության մասին։

Այսօր Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրներ, գրել է, որ Թուրքիան BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել։ Նյութում նշվում է, որ նման քայլով Անկարան ձգտում է ամրապնդել իր գլոբալ ազդեցությունը և նոր կապեր հաստատել իր ավանդական արևմտյան դաշնակիցներից դուրս։

Հուլիսի սկզբին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր BRICS-ին միանալու երկրի ցանկության և այս տարի այդ ուղղությամբ հնարավոր քայլերի մասին։ Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը ողջունում է կազմակերպության նկատմամբ նման աճող հետաքրքրությունը։

Մոսկվան BRICS-ի նախագահությունն ստանձնել է 2024 թվականի հունվարի 1-ին։ Տարին սկսվել էր կազմակերպությանը նոր անդամների միացմամբ. բացի Ռուսաստանից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և Հարավային Աֆրիկայից, այժմ այն ​​ներառում է Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան:

Օգոստոսի 18-ին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հայտարարել էր, որ Ադրբեջանը ցանկանում է միանալ BRICS-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+