Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:43

ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են Հարավային Կովկասում՝ ռուսական սահմանների մոտ, երկրորդ ճակատ ստեղծել․ ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են Հարավային Կովկասում՝ ռուսական սահմանների մոտ, երկրորդ ճակատ ստեղծել․ ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ն և Եվրամիությունը ցանկանում են Հարավային Կովկասը երկրորդ ճակատի վերածել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Անդրեյ Նաստասյինը։ Նա նշել է, որ Արևմուտքն այդ նպատակը փորձում է իրագործել ռուսական սահմանների մոտ։ Նա այդպես է արձագանքել Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի ռիսկի մասին հարցին։

«Տարածաշրջանում գլխավորն Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվ գործողություններն են՝ ուղղված Հարավային Կովկասում ստեղծված կապերի խզմանը։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են ապակայունացնել տարածաշրջանը, այն դարձնել լարվածության հերթական օջախ կամ նույնիսկ երկրորդ ճակատ՝ ռուսական սահմանների մոտ»,- նշել է Նաստասյինը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն վերոնշյալ նպատակներն իրագործելու համար փորձում են խառնվել տարածաշրջանային գործընկերների հարաբերություններին։

«Նրանք փորձում են ներթափանցել տարածաշրջանային գործընկերների հետ մեր բազմակողմ հարաբերությունների ոլորտներ։ Ընդ որում, հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության թեմային»,- շեշտել է նա։ 

Հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացվել էր «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Հուլիսի 22-ի նիստում ԵՄ Խորհուրդը որոշել էր 10 մլն եվրո հատկացնել ՀՀ զինված ուժերին պաշտպանության բարելավմանը նպաստելու համար: Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր ռազմատեխնիկական համագործակցության շուրջ Փարիզի հետ նոր պայմանավորվածությունների մասին։ Հուլիսի 25-ին Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին պատերազմով էր սպառնացել՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ինչպես նաև Ֆրանսիայի կողմից ուղղված աջակցության շարունակության դեպքում։ ՀՀ ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել էր, որ Երևանին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Բաքվի փորձերն անընդունելի են։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+