Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տարածաշրջանային անվտանգության և կայունության մասին հարցեր է քննարկել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ, հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը։
Հանդիպումը կայացել է Երևանում։ Գրիգորյանն ու Բոնոն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
ԱԽ քարտուղարը վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հայկական կողմի հանձնառությունը, ասված է հայտարարության մեջ։





































