Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը կքննարկվի Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ԶԼՄ-ները գրել են, որ հանդիպումը նախագահելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Հանդիպումը տեղի կունենա Էրդողանի նախագահությամբ: Անդրադարձ կլինի նաև Հունաստանի հետ հարաբերություններին, Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում հակամարտությանը, ահաբեկչության դեմ պայքարին և Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- հավելել են ԶԼՄ-ները։
Հուլիսի 13-ին Էրդողանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական քայլը։ Թուրքիայի ղեկավարը նշել էր, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կծառայի բոլոր կողմերի շահերին»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







