Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան հուշամրցաշարում 10 մեդալ է նվաճել, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Թիմային պայքարում մեր ընտրանին 7 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով գրավել է առաջին տեղը։ Հաղթողներ են դարձել 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 54 կգ քաշային Արթուր Ավետիքյանը, 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 67 կգ քաշային Ալիկ Կճոյանը, 71 կգ քաշային Մարատ Միքայելյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և +92 կգ քաշային Միսակ Տեպանյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Արմեն Պողոսյանն ու Նորայր Հակոբյանը դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Ալբերտ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել։