Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:19

Սիմոնյանը հայտարարել է Բաքվի հետ փաստաթուղթ ստորագրելուց հրաժարվելու հնարավորության մասին

Սիմոնյանը հայտարարել է Բաքվի հետ փաստաթուղթ ստորագրելուց հրաժարվելու հնարավորության մասին

ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Երևանը կհրաժարվի Ադրբեջանի հետ ստորագրել փաստաթուղթ, եթե կողմերը համաձայնության չգան։

«ՀՀ տարածքից, Տավուշի մարզից որևիցե բան քննարկման ենթակա չէ: Բանակցություններ են վարվում, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա ոչինչ չի նշանակում: Կարող է ինչ-որ պահի ընդհանրապես հրաժարվենք որևիցե բան ստորագրել, եթե համաձայնության չգանք»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

Սիմոնյանը նաև մեջբերումներ է արել նախկինում ընդունված որոշումներից: Նա ասել է, որ իշխանությունը 2009թ. վարչատարածքային օրենքի մեջ փոփոխություն է կատարել, որում  նշվում է. «Ներկայացված նախագծով նախատեսվում է նախկինում Ադրբեջանի կազմում եղած Տիգրանաշեն գյուղն ընդգրկել Արարատի մարզի Պարույր համայնքի, Բարխուդարլու և Ասկիպարա գյուղերը՝ Ազատամուտ և Ոսկերապար համայնքների կազմում՝ միաժամանակ նշելով, որ նրանց սահմանները կճշտվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո»:

Սիմոնյանն ընթերցել է նաև 2016թ. Տավուշի մարզպետարանի գրությունը. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի առաջին հոդվածի չորրորդ կետում նշված է Ասկիպարա գյուղը: Տեղյակ եմ պահում, որ Տավուշի մարզում այդպիսի բնակավայր երբեք չի եղել, այն եղել է Ադրբեջանի ՍՍՀ Ղազախի շրջանի անկլավ ՀՀ Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար վարչական տարածքում և անցած դարի 90-ական թվականներին ադրբեջանական բնակավայրերի վերաբնակվելուց հետո դադարել է գոյություն ունենալ»:

Սիմոնյանի խոսքով՝ այն ժամանակվա «Դաշնակցություն» խմբակցությունը կողմ է քվեարկել այս նախագծին:

Մարտի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Բաղանիս-Այրում, Աշագի-Ասկիպարա, Խեյրիմլի և Քըզըլ Հաջիլի գյուղերը խորհրդային տարիներին Հայաստանի քարտեզից դուրս են եղել, իսկ Աշաղի-Ասկիպարա և Քըզըլ Հաջիլի գյուղերը ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ 

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+