Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:58

Քարտեզների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պահին ոչ մի համաձայնություն չկա․ Փաշինյան

Քարտեզների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պահին ոչ մի համաձայնություն չկա․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կողմնորոշվել, թե որ քարտեզով են սահմանազատելու սահմանը:

«Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնություն չկա։ Կա համաձայնություն, որ ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմաթիի հռչակագրի հիման վրա և կա ըմբռնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց, որի համար քաղաքական հիմքը պետք է լինի Ալմաթիի հռչակագիրը»,- ասել է նա։

Խոսելով Տավուշի 4 գյուղն Ադրբեջանին հանձնելու հնարավորության  մասին՝ Փաշինյանը, ցույց տալով վերջին շրջանում իր մոտ պահվող քարտեզը, հայտնել է, թե դելիմիտացիայի դեպքում որ գյուղերն են անցնելու Ադրբեջանին։

Նա հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է սկսել Տավուշի մարզի սահմանային հատվածի լիարժեք սահմանազատումը։ Փաշինյանի խոսքով՝  Երևանը պատրաստ է սահմանազատման հայկական կողմից Բաղանիս գյուղի մոտ գտնվող հատվածում, ադրբեջանական կողմից գյուղի դիմաց Բաղանիս-Այրում բնակավայրն է։ «Աշաղի-Ասկիպարան միշտ դուրս է գտնվել այս քարտեզից և այսօր էլ դուրս է, Կիրանց գյուղը գտնվում է այս քարտեզի մեջ, իսկ Խեյրիմլի գյուղը դուրս է քարտեզից»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ խոսքը տարբեր գյուղերի մասին է: Այնուհետև Բերքաբեր գյուղն է (հայկական կողմում), իսկ դիմացը՝ Քըզըլ Հաջիլին (ադրբեջանական կողմում)։ Վարչապետը նշել է, որ այս բոլոր գյուղերն անկլավային չեն։ Նա ընդգծել է, որ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերը «միշտ կմնան Հայաստանի քարտեզի վրա»։ Միաժամանակ վարչապետը նշել է, որ Ոսկեպար գյուղի մասով սահմանազատման գործընթացի հետ կապված խնդիրներ կան գյուղի անվտանգության հետ՝ օրինաչափ համարելով բնակիչների բարձրացրած խնդիրները։ Նա նշել է, որ «Ոսկեպարի բնակիչները չեն վիճարկել քարտեզը, այն սխալ չեն համարել»։

Բաղանիս-Այրում, Աշագի-Ասկիպարա, Խեյրիմլի և Քըզըլ Հաջիլի գյուղերի վերաբերյալ Փաշինյանը նշել է, որ դրանք խորհրդային տարիներին Հայաստանի քարտեզից դուրս են եղել, իսկ Աշաղի-Ասկիպարա և Քըզըլ Հաջիլի գյուղերը ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ 

Մանրամասները՝ տեսանյութերում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+