Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:13

ԶԼՄ-ն Էդմոն Մարուքյանի հրաժարականի երկու հնարավոր պատճառ է նշել

ԶԼՄ-ն Էդմոն Մարուքյանի հրաժարականի երկու հնարավոր պատճառ է նշել

«Հրապարակ» օրաթերթը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հրաժարականը կապել է երկու հնարավոր պատճառների հետ։

Ըստ առաջին վարկածի՝ Փաշինյանի վարած քաղաքական կուրսի հետ Մարուքյանի անհամաձայնություններն առաջացել են Արցախի անկումին հաջորդած ամիսներին։

«Խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքային խմբի անդամ Մարուքյանը, թերևս, հավատալով փաշինյանական թեզին՝ «Արցախը տանք, որ  լավ ապրենք», հույս է ունեցել, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո միջազգային երաշխիքները կգործեն, արցախցիների անվտանգության և իրավունքների հարցը կլուծվի, սակայն ոչ միայն դա տեղի չունեցավ, այլև Արցախի կորստից հետո անգամ Փաշինյանը չի վերանայել իր քաղաքականությունը, և դրա հետևանքն այն է, որ վերջին ամիսներին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն այլ ընթացք են ստացել»,- գրել է թերթը։

Ըստ լրատվականի՝ Մարւքյանն արձանագրել է, որ Արևմուտքը չի կատարել իր խոստումները, ոչ միայն Արցախը չենք պահել, այլև սակարկման սեղանին Հայաստանն է, Արևմուտքի թողտվությամբ Ալիևը նոր պահանջներ է ներկայացնում ՀՀ-ին, որոնց հակադրվելու փորձ չի արվում։

Վարկածներից մյուսով՝ Մարուքյանի հրաժարականը պայմանավորված է առաջիկա քաղաքական զարգացումներով՝ Փաշինյանը Մարուքյանի քաղաքական թիմի միջոցով կառավարվող և կանխատեսելի ընդդիմություն է ձևավորում։

«Ըստ այդմ՝ Փաշինյան-Մարուքյան զույգը փորձում է «ֆեյք հակասություններ» ձևավորել, որ հաջորդ ընտրություններին Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստանը» կարողանա դիրքավորվել ընդդիմադիր դաշտում և խորհրդարան մտնել: Պարզ ասած` Փաշինյանը կառավարվող և կանխատեսելի ընդդիմություն է ձևավորում»,- գրել է թերթը։

Հիշեցնենք, որ Մարուքյանը Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատվելու դիմում էր գրել փետրվարի 29-ին՝ պատճառաբանելով մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ իր և իշխանությունների տեսլականների տարբերությունները։ Նա այդ պաշտոնն ստանձնել էր 2022-ի մարտին։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+