Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:20

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից Բաքու չի մեկնի․ ԶԼՄ

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից Բաքու չի մեկնի․ ԶԼՄ

Հայաստան ժամանած Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից հետո Բաքու չի մեկնի, «Ազատության»-ը հայտնել են Կլաարի գրասենյակից։

Բաքու չայցելելու որոշումը գրասենյակը բացատրել է Ադրբեջանում նախընտրական քարոզարշավի շրջանի հետ։

Հունվարի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կլաարի հետ քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր:

Հունվարի 11-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Երևանից չի մեկնել Բաքու, ինչպես նախատեսված էր ի սկզբանե։ Բոնոն հունվարի 8-ին հանդիպել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, տարածաշրջանային հարցեր էր քննարկել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Նախատեսված էր, որ ԱՄՆ պաշտոնյան Երևանից պետք է մեկներ Բաքու։

Հունվարի 19-ին Պետդեպը խուսափել էր պատասխանել խորհրդական Բոնոյի՝ Երևան կատարած այցի և Բաքու չայցելելու մասին հարցին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+