2023 թվականին արձանագրել ենք ընդհանուր բնապահպանական խախտումների 2483 դեպք, որը 2022 թվականի համեմատ մոտ 100-ով աճել է, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։
«2023 թվականի համար ունեցել ենք նախատեսված գործունեության ծրագրով 14 միջոցառում, որն ամբողջությամբ կատարվել է, և ստուգումների տարեկան ծրագրով ունեցել ենք հաստատված 155 ստուգում։ Ըստ ոլորտների՝ 2023 թվականին պայմանավորված ռիսկերի մեթոդաբանությամբ ընտրել ենք այն ոլորտները, որոնք ավելի գերակա են եղել և առավել ռիսկային։ Մեր կողմից թիրախավորված են եղել հանքարդյունաբերության, ջրօգտագործման, շինարարության ոլորտը, թափոնների տեղադրման, ոչնչացման ոլորտը, նաև անտառային տնտեսությունները»,- նշել է Հովհաննես Մարտիրոսյանը։
Նա հավելել է, որ 2023 թվականին իրականացրել են 137 արտածրագրային ծրագրեր, որոնք նախապես պլանավորված չեն եղել․ «Դրանք պայմանավորված են եղել տարբեր գերատեսչություններից, մարմիններից, նաև քաղաքացիներից ստացված բողոքներով։ Փաստացի իրականացվել է 292 ստուգում»։
Մանրամասները՝ տեսանյութում։































