ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է 2023-ի հուլիսին ՀՀ-ի և Ավստրիայի միջև ստորագրված համաձայնագիրը, որով ՀՀ-ն կընդունի իր այն քաղաքացիներին, ովքեր անօրինական հիմքերով բնակություն են հաստատել Ավստրիայում։
Խոսքը 2023 թվականի հուլիսի 18-ին Վիեննայում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի դաշնային կառավարության միջև` «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու» ՀՀ օրենքի նախագծի մասին է, որն ավելի վաղ հավանության էր արժանացել ՀՀ կառավարության կողմից։
ՆԳ փոխնարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ ըստ համաձայնագրի՝ ՀՀ-ն կընդունի իր այն քաղաքացիներին, ովքեր անօրինական հիմքերով բնակություն են հաստատել ԵՄ-ում։ Նա նշել է, որ մինչև այս պահն ուժի մեջ են 7 երկրների հետ արձանագրությունները՝ Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լեհաստան:
Նախագիծն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ընդունել է միաձայն։ Նախագիծը վավարեցնելու համար այն առաջիկայում կընդգրկեն ԱԺ նիստերի օրակարգում։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







