Սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին Հայաստանին հրավիրել են բանակցություններ վարել ինչպես Մոսկվայում, այնպես էլ բազմակողմ միջոցառումների շրջանակում, որոնց հստակ պատասխանները Ռուսաստանը դեռ չի ստացել, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան
Միևնույն ժամանակ, ըստ նրա, Երևանը ցանկանում է Բաքվի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ վարել Վաշինգտոնում, Բրյուսելում։
«Թեև ո՛չ ԱՄՆ-ն, ո’չ ԵՄ-ն չեն կարող համարվել բարեխիղճ միջնորդներ մի շարք պատճառներով։ Նրանց գործողությունները ստորադասվում են Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու նպատակին»,- պարզաբանել է ռուս դիվանագետը։
Նա վստահ է, որ Երևանի արևմտյան օգնության հայտը ֆիասկո էր. «Սա ակնհայտ է, եթե հաշվի առնենք առկա հրավերները, բանակցությունները դեռ սառեցված են»,- ընդգծել է Զախարովան։
Մանրամասները՝ տեսանյութում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







