Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:49

ՌԴ-ն իրեն դաշնակցային ու գործընկերային չի դրսևորել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին

ՌԴ-ն իրեն դաշնակցային ու գործընկերային չի դրսևորել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին

ՌԴ-ն իրեն դաշնակցային ու գործընկերային չի դրսևորել, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱՀ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին հարցին:

Սիմոնյանի խոսքով՝ Կոպերկինի հրավիրվելը ԱԳՆ կապված է ՌԴ ԱԳՆ հայտարարության, քարոզչությամբ զբաղվող հայտնի անձանց հայտարարությունների, հնչած վիրավորական արտահայտությունների հետ:

Իր հերթին ԱԺ նախագահը վիրավորական բան չի տեսնում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին «քարտուղարուհի» անվանելու մեջ՝ նշելով, որ դա եղել է պատասխան տեղի ունեցողին:

«Ռուսական կողմն անում է բաներ, որոնք մեր հասարակության մեջ, որը բավականին փոքր, տեղեկացված ու ժողովրդավար է, հակառակ էֆֆեկտն է տալիս: Չգիտեմ նրանց խորհրդատուները ովքեր են, բայց նրանց գործողությունները ՀՀ-ում հակառակ արձագանքն են ունենում, թող երկու անգամ մտածեն հաջորդ անգամ նման բան անելուց»,- զգուշացրել է Սիմոնյանը:

Խոսելով «3+3»-ի մասին, խորհրդարանի ղեկավարն ասել է, որ դրան վերաբերում է որպես սկսնակ ձևաչափի և գնահատականներ չի ուզում տալ:

Սեպտեմբերի 5-ին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքերը, որն «աբսուրդ» է անվանել Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Ղարաբաղում իրավիճակի փոփոխության մասին Զախարովայի հայտարարությունները։ «Կոպտության նմանությամբ այս հրապարակային հռետորաբանությունը չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին», – ասաց նա:

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: ՀՀ ԱԳՆ հաղորդել է, որ դեսպանը կանչվել է 2023թ. հոկտեմբերի 23-ին «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+