Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:07

«Պետք է կարողանալ պատասխան տալ արարքների համար». Զախարովան քննադատել Է Փաշինյանի և Սիմոնյանի հայտարարությունները

«Պետք է կարողանալ պատասխան տալ արարքների համար». Զախարովան քննադատել Է Փաշինյանի և Սիմոնյանի հայտարարությունները

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «La Repubblica»-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ նա Հայաստանի անվտանգության կախվածությունը մեկ կենտրոնից՝ ՌԴ-ից, «ռազմավարական սխալ» էր անվանել։

«Պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորներ փնտրել և դա անել անվերջ, ամեն առիթով»,- ընդգծել Է դիվանագետը:

Զախարովայի խոսքով՝ քաղաքական և պետական գործիչը սեփական արարքների համար պատասխանատվություն կրելու ունակությամբ տարբերվում է այն մարդուց, որն «անցնում  և չի մտածում իր երկրի ազգային շահերի մասին»:

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է նաև Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքերը, որն «աբսուրդ» է անվանել Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Ղարաբաղում իրավիճակի փոփոխության մասին Զախարովայի հայտարարությունները։

«Կոպտության նմանությամբ այս հրապարակային հռետորաբանությունը չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին», — ասաց նա:

Հայաստանի կառավարության կողմից Հռոմի կանոնադրությունը ԱԺ վավերացմանը ուղարկելու առնչությամբ Զախարովան նշել է, որ Մոսկվան հայկական կողմից այդ հարցի շուրջ պարզաբանումներ է խնդրել: Նա հավելել է, որ Ռուսաստանը կկողմնորոշվի հետագա քայլերի հարցում՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից։

Սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչապետը «La Repubblica»-ին տված հարցազրույցում հայտարարել էր անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացման Երևանի փորձերի մասին։ Փաշինյանը «ռազմավարական սխալ» էր անվանել Հայաստանի անվտանգության կախվածությունը մեկ կենտրոնից։ Փաշինյանը նաև ընդգծել էր, որ ավելի վաղ «դիտարկել են, թե ինչպես Ռուսաստանը մեկ օրում, ամսում կամ տարում լքեց Հարավային Կովկասը»։ Նույն հարցազրույցում Հայաստանի վարչապետը նշել էր, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում չեն կատարում այն ​​առաքելությունը, որն ստանձնել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+