Լրագրող Լինդսի Սնելը «X» սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում հայտնել է, որ հոկտեմբերի 13-ին Իսրայելից զենքով ևս մեկ ինքնաթիռ է վայրէջք կատարել Ադրբեջան:
Նրա կարծիքով՝ այդ զենքերը նախատեսված են Հայաստանի վրա հարձակվելու համար։
«Միևնույն ժամանակ, ամերիկացի հարկատուները զենք են ուղարկում Իսրայել՝ Գազայի վրա հարձակվելու համար։ Չնայած իր տարածքում պատերազմին, Իսրայելը կատարում է իր պայմանագրային պարտավորությունները»,- գրել է Սնելը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







