Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:20

Լիլիթ Մակունցը Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի շուրջ ընդդիմության գործելակերպի վերաբերյալ գրառում է կատարել

Լիլիթ Մակունցը Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի շուրջ ընդդիմության գործելակերպի վերաբերյալ գրառում է կատարել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի շուրջ ապազգային, անհայրենիք, անզուսպ ու անթաքույց հրճվանքը, որ տեսնում ենք իշխանությունը կամ պաշտոնները կորցրած որոշ անձանց կողմից, քաղաքացիները քաղաքական առումով անհետևանք չեն թողնելու: Դա է ցույց տվել մեր նորանկախ պետության պատմությունը: Ուզում եմ այդ մարդկանց հիշեցնել, թե ինչպես է իրենց ընդդիմությունը (որի մի մասը նաև մենք էինք) իրեն դրսևորել, օրինակ, 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ կամ H1N1 վիրուսի բռնկման ժամանակ և ինչպես են հիմա իրենք վարվում: Ինչպես այն ժամանակ որպես ընդդիմություն ենք մտածել մեր յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության մասին (լավագույն օրինակը՝ թավշյա հեղափոխությունը), այնպես էլ հիմա՝ որպես պաշտոնյաներ, հոգ ենք տանում յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության մասին և ձեռնարկում ենք ու ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ միջոցները: Իսկ նման պահվածքով նրանք ոչ միայն ի ցույց են դնում իրենց քաղաքական, այլև մարդկային տեսակը, որը մերժելի է բոլոր ժամանակներում՝ անկախ նրանից, թե ով է իշխանության»:

https://www.facebook.com/LilitMakuntspage/posts/626113291286227

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+