Մոսկվայի և Բաքվի միջև լարվածությունն աճում է՝ ստեղծելով պայթյունավտանգ իրավիճակ, գրում է «Կոմերսանտ» թերթի գրախոս Մաքսիմ Յուսինը։
Սա ամենալուրջ ճգնաժամն է, որն առաջացել է ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին տասնամյակների ընթացքում, ասել է Յուսինը։ «Բաքուն ուղղակիորեն մեղադրում է Մոսկվային 2020 թվականի նոյեմբերի պայմանավորվածությունները կատարելու անկարողության և չկամության մեջ, որոնք դադարեցրին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները»,- նշված է հոդվածում։
Նրա կարծիքով՝ Բաքուն հաստատակամ է բռնի ուժով դուրս բերել տարածաշրջանից այն, որը նա անվանում է «հայկական զինված կազմավորումների մնացորդներ»՝ նկատի ունենալով Արցախի պաշտպանության բանակը։
«Բաքուն հույսը դնում է այն բանի վրա, որ Հայաստանը, որը գտնվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության ներքո, չի միջամտի (իսկ եթե նույնիսկ միջամտի, ապա ուժերի դասավորվածությունն ակնհայտորեն Բաքվի օգտին է): Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա նա այսօր պատրաստ չէ հանդես գալ ի պաշտպանություն Ղարաբաղի հայերի»,- եզրափակում է Յուսինը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







