Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիային կնպաստի Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման միջոցառումների վաղաժամ ընդունումը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա այսպես պատասխանեց Ադրբեջանի կողմից Արցախի պաշտպանության բանակի դիրքերը գնդակոծելու մասին հարցին, որի արդյունքում չորս հայ զինվոր է զոհվել։ «Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ համագործակցելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ», — ընդգծել է Զախարովան։
Զախարովան հավելել է, որ ՌԴ-ն մտահոգված է տարածաշրջանում զինված միջադեպերի և հրադադարի խախտումների աճով։
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, hայկական կողմն ունի 4 զոհ: Ավելի ուշ Արցախի ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Վաշինգտոնյան բանակցություններում ՀՀ պատվիրակությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







