Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:52

Վաշինգտոնում հնարավոր է եղել համաձայնեցնել խաղաղության պայմանագրի ևս երկու հոդված․ Միրզոյան

Վաշինգտոնում հնարավոր է եղել համաձայնեցնել խաղաղության պայմանագրի ևս երկու հոդված․ Միրզոյան

Վաշինգտոնյան բանակցություններում հնարավոր է եղել համաձայնեցնել խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված։ Այս մասին մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսում հայտնեց ՀՀ Արտագին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հնարավոր է եղել համաձայնեցնել խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված, իսկ մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ ուղիղ և անկեղծ զրույց ծավալել, որի արդյունքում կողմերը ավելի լավ կարողացան հասկանալ մեկը մյուսի մտադրությունները և մտահոգությունները։ Անշուշտ կան հոդվածներ և թեմաներ, որտեղ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից և դրանք հասկանալիորեն այն հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին, բայց այս ուղղությամբ ևս բավականին արդյունավետ քննարկում է եղել», — հավելեց Միրզոյանը:

ԱԳ նախարարը նշեց, որ ՀՀ-ի համար սկզբունքային է որոշակիություն ունենալ սահմանազատման գործընթացում, իսկ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում կողմերը ամենամոտն են վերջնական կարգավորմանը։

Վերջինիս խոսքով հայկական կողմը պատրաստ է և շահագրգռված տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմամբ։

«Մենք պատկերացնում ենք, որ դա պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- եզրափակեց Միրզոյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+