Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:54

Փաշինյանը՝ Ադրբեջանի սադրանքների, ՀԱՊԿ առաքելության ու Տեղում առկա իրավիճակի մասին

Փաշինյանը՝ Ադրբեջանի սադրանքների, ՀԱՊԿ առաքելության ու Տեղում առկա իրավիճակի մասին

Ադրբեջանը սադրում է, այդ սադրանքի նպատակը գործընթացներն էսկալացիայի տանելն է, բայց մենք հանգիստ, մեր քաղաքական գնահատականներով առաջ ենք գնալու: Խորհրդարանում այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձել է օրերս ԱԺ-ում Արցախի ինքնորոշման մասին իր ելույթի վերաբերյալ Արցախի ԱԺ խմբակցությունների երեկվա հայտարարությանը:

«Մենք հարցերի մեջ պետք է խորանանք, եթե հարցի բովանդակությունը խորությամբ չենք ըմբռնում, անընդհատ սխալներ ենք գործում ու գործել ենք: Ես Արցախի ԱԺ-ի կարծիքներին ուշադիր, հարգանքով եմ հետևում: Սովորաբար սխալ են հասկանում իմ հայտարարությունները, և չի բացառվում, որ այս անգամ էլ են սխալ հասկացել: Բայց, իմ կարծիքով, սխալ հասկանալու որևէ բան չկա, քանի որ գնահատակնները շատ հստակ են: Ես ուզում եմ ուշադրություն դարձնել հետևյալին` իսկ փաստարկների դաշտում ի՞նչ հակափաստարկ է հնչել»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի արձագանքին` «Մադրիդյան սկզբունքների» մասով արված իր հայտարարությանը, Փաշինյանը նշել է, որ Օսկանյանը որևէ փաստարկով չի հերքել իր ասածը:

Նա նաև հաստատել է Օսկանյանի այն հայտարարությունը, ըստ որի` 44-օրյա պատերազմից հետո Վարդան Օսկանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին:

Ինչ վերաբերում է Օսկանյանի մատնանաշած երրորդ տարբերակին ու հարցին` ինչ առաջարկ է եղել այդ մասով, Փաշինյանն ասել է. «Թող իրենք հրապարակեն իրենց տարբերակները, ես իրենց խոսնակը չեմ»:

Փաշինյանն անդրադարձել է նաև Տեղ գյուղի հատվածում այս պահին առկա իրավիճակին:

«Ունենք 11 կմ, որից 5 կմ հատվածը պրոբլեմատիկ էինք համարում: Այդ պրոբլամատիկ հատվածը ևս 1,4 կմ-ով կրճատվել է` դառնալով 3,6 կմ: Սա նշանակում է, որ այդքան սահման ճշգրտվել է: Սա նշանակում է նաև, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ ունենք մեկ ընդհանուր կարծիք առ այն, որ մեր սահմանային գիծն անցնում է այդտեղով»,- ասել է նա` նշելով, որ սահմանապահներն են իրար հետ աշխատել և սահմանային կետը ճշգրտել են։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի առաքելությանը, ԵՄ քաղաքացիական առաքելությանը՝ նա նշել է, որ երկու առաքելությունները չի կարելի նույն հարթության վրա դնել։

«Ոչ միայն Ռուսաստանը, այլև Հայաստանը ևս պատրաստ է ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը։ Մեր ակնկալիքները ՀԱՊԿ առաքելությունից շատ ավելին պետք է լինեն, քան ԵՄ առաքելությունից են։ Մեզ համար կարևոր է, որ առաքելությունը լինի արդյունավետ։ Սա կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ տարածաշրջանից համար»,- ասել ե վարչապետը։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի սադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն է որակել։ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է ապրիլի 11-ի փոխհրաձգության հետևանքով դիրքային կորուստներ չունենալու մասին։

Հիշեցնենք նաև, որ օրերս ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն լիարժեքորեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նա հայտնել էր, որ Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում։ Երեկ ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել էր Փաշինյանի պնդումներին։ Արցախի ԱԺ-ն անընդունելի էր համարել ՀՀ վարչապետի՝ Արցախի կարգավիճակն անտեսելու վերաբերյալ հայտարարությունը։

Հավելենք, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մշտական ​​պատրաստակամության մեջ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Մինչ այդ բազմիցս խոսվել է նաև Հանրապետությանը ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, նախագծի վրա աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ նա նշել էր, որ Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+