Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:33

Շուշին արցախյան բանակցություններում երբեք «առևտրի առարկա» չի եղել. Օսկանյան

Շուշին արցախյան բանակցություններում երբեք «առևտրի առարկա» չի եղել. Օսկանյան

Շուշին երբեք «առևտրի առարկա» չի եղել։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

«Շուշին եղել է Արցախի անքատելի մաս։ Ադրբեջանը երբեք չի բարձրացրել այդ հարցը բանակցություններում։ Այն դիտարկվել է միայն ադրբեջանցի փախստականների այնտեղ վերադառնալու համատեքստում»,-նշել է Օսկանյանը։

Ըստ նրա՝ «Մադրիդյան փաստաթղթում» ամրագրվում էր, թե արցախահայությունն իրենց ինքնորոշումն ինչպես են իրացնելու։ «Արցախի համար ընտրվելու էր միջանկյալ կարգավիճակ, մյուս շրջանները վերադարձվելու էին Ադրբեջանին։ Ադրբեջանը ստանալու էր 5 շրջան, Լաչինն ու Քելբաջարը մնում էր հայկական վերահսկողության տակ մինչև հանրաքվեի անցկացումը։ Մյուս տարբերակում նույնպես նախատեսվում էր 5 շրջանների վերադարձը, իսկ Լաչինն ու Քելբաջարի համար սահմանվում էր որոշակի վերադարձի ժամկետ՝ 5 տարի կամ 3 տարի և այլն, և չէին սպասելու հանրաքվեի անցկացմանը»,-հայատարարեց Օսկանյանը։

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը գնաց այս ճանապարհով և իր ժամկետի ավարտին ամեն ինչ դեռ տեղում էր։ «Մեր պաշտոնաթողությունից հետո Սերժ Սարգսյանը կարողացել է պահպանել բանակցությունների հավասակշռությունը»,-հայտարարել է նա։

«Ես Նիկոլ Փաշինյանի հետևյալ խորոհւրդը կտայի 2018-ին։ Զրոյական կետից մի սկսեք, գնացեք վերջին տարբերակով, բնակցեք Լաչինի և Քելբաջարի հարցով որոշակի ժամկետով»,-հայտարարեց նա։ Ըստ նրա, եթե Նիկոլ Փաշինյանը գնար այդ ճանապարհով, ապա ԼՂ-ն այսօր կլիներ ամբողջական։ 

Օսկանյանը հայտնեց, որ պատերազմի հետո հանդիպել է Փաշինյանի, որոշակի գրավոր առաջարկություններ է ներկայացրել։ «Մի նվաստացրեք այդ ձերքբերումը (նկատի ունի «Մադրիդյան սկզբունքները»)։ Այն ինչ Նիկոլ Փաշինյանն ուզում է այսօր անել, դրա այլընտրանքը կա»,-հայատարարեց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+