Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:29

Վերջին մեկ ամսում Ադրբեջանում մի քանի իրանամետ կրոնական խմբեր են ձերբակալվել. իրանագետ

Վերջին մեկ ամսում Ադրբեջանում մի քանի իրանամետ կրոնական խմբեր են ձերբակալվել. իրանագետ

Իրանա-ադրբեջանական հարաբերություններն այսքան լարված երբեք չեն եղել. վերջին մեկ ամսում մի քանի անգամ Ադրբեջանում իրանամետ խմբեր են ձերբակալվել: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանում կրոնական գործունեություն իրականացնող 20 մարդուց բաղկացած խմբի ձերբակալությունը, որոնց մեղադրում են իրանական հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ: 

«Դրանք այն կրոնական խմբերն են, որոնք իրենց լիդեր են համարում ավելի շատ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին, քան Իլհամ Ալիևին: Ընդհանրապես՝ Ալիևին շատ է մտահոգում այդ մարդկանց գործունեությունն իր երկրի ներսում»,- ասաց փորձագետը: Ըստ նրա՝ մի քանի տարի առաջ նույնպես նմանատիպ դեպք եղավ, երբ հատուկ ծառայությունները գործողություն իրականացրեցին, արդյունքում մի քանի մարդ սպանվեց, մի քանիսն էլ ձերբակալվեց:

«Այս գործողությունները նպատակ ունեն Ադրբեջանում հակաիրանական կրքերն ավելի բորբոքելու, որն արվում է  պետական մակարդակով, ամենաբարձր իշխանությունների թույլտվությամբ, և առայժմ չի նշմարվում այն կետը, որ կողմերը որոշեն լիցքաթափել լարվածությունը»,- ասաց Վարդանյանը՝ շեշտելով, որ իրանա-ադրբեջանական դավադրությունները երբեք էլ հարթ չեն եղել՝ միշտ էլ զիգզագաձև են ընթացել, վայրիվերումներով լի, դրանք մեկ լարվել են, մեկ հասել թշնամականի, հետո ինչ-որ պահից կողմերը որոշել են թուլացնել լարվածությունը:

Իրանագետի խոսքով՝ վերջին օրերին եղան ինչ-որ հանդիպումներ, նախագահի օգնական Հիքմեդ Հաջիևը հանդիպեց Ադրբեջանում Իրանի դեսպանի հետ, տեղի ունեցավ Բայրամով-Աբդոլլահիան հեռախոսազրույց, որտեղ կողմերը որոշում կայացրեցին թուլացնել լարվածությունը, սակայն դա առայժմ հայտարարությունների մակարդակով է, գործնականում Բաքուն այնպիսի քայլեր է ձեռնարկում, որոնք չեն նպաստում լարվածության թուլացմանը:

Իրանագետի խոսքով՝ կողմերն իրար հանդեպ բացահայտ թշնամական գործողությունների են անցել: Եթե օրինակ Ադրբեջանն Իսրայելի հետ հարաբերությունները շատ չէր բացահայտում, ապա այժմ հարաբերությունները բացահայտ են: Իրանին էլ ավելի գրգռեց Իսրայելում Ադրբեջանի դեսպանություն բացելու Բաքվի որոշումը:

Իսկ թե ինչպես է գնահատում փորձագետը այդ լարվածության անդրադարձը Հայաստանի վրա, ապա նրա խոսքով՝ դա ավելի շուտ օգուտ է հայերին, քան վնաս, թեև ուղղակի ազդեցություն այնքան էլ չունի:

Մեկնաբանելով հայ-իրանական հարաբերություններին, ապա ապրիլի 9-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Իրան և հանիդպումը պարսիկ գործընկերոջ հետ, ըստ իրանագետի, նշանակում է լուրջ անվտանգային, պաշտոնական ռազմական հարցերի քննարկում:

«Հայաստանն ու Իրանը ունեն ընդհանուր մտահոգություններ, ընդհանուր անվտանգային խնդիրներ, որի ուղղությամբ անելիք ունեն»,- եզրափակեց Վարդանյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+