Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:53

Խաղաղության պայմանագրի առնվազն 3-4 կետերի շուրջ տարաձայնություն կա․ Ալեն Սիմոնյան

Խաղաղության պայմանագրի առնվազն 3-4 կետերի շուրջ տարաձայնություն կա․ Ալեն Սիմոնյան

Խաղաղության պայմանագրում կան դրույթներ, որոնց շուրջ Երևանն ու Բաքուն կոնսենսունի են եկել, կան կետեր, որոնց շուրջ տարաձայնություններ կան։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ այն առաջարկները, որոնց շուրջ կոնսենսուս կա, միջազգայնորեն ընդունված դրույթներ են։

Չբացելով փակագծերը՝ Սիմոնյանը հավելել է․ «Մենք չենք կարող խաղաղության պայմանագրի մեջ ՀՀ պետականության, իքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ ականներ դնել»։

Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ, իր ընկալմամբ, Արցախի հարցը երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվելիք պայմանագրում որևէ ձևով արտահայտված չպետք է լինի։

«Բայց թող տպավորություն չստեղծվի, թե որևէ ձևով փորձում ենք հետ կանգնել Արցախի շահերի, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունից»-հավելել է ԱԺ նախագահը։

Անդրադառնալով Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը՝ նա նշել է, որ ՀՀ Իշխանությունն ինչպես Վարդանյանի նշանակման, այնպես էլ ազատման առումով որևէ տեսակետ չունի։

«ՀՀ իշխանությունները Ռուբեն Վարդանյանի թե՛ նշանակման, թե՛ ազատման պարագայում որևէ մասնակցություն չեն ունեցել, այդ հարցի շուրջ հետաքրքրություն չունենք»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հույս էր հայտնել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում 2023 թվականը «բեկումնային» կլինի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+