Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:48

Սահմանամերձ բնակավայրերում հիփոթեքով տուն կառուցելու պետաջակցությունը կավելանա

Սահմանամերձ բնակավայրերում հիփոթեքով տուն կառուցելու պետաջակցությունը կավելանա

Սահմանամերձ բնակավայրերում հիփոթեքային վարկով անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում պետական աջակցության չափը կավելանա: Համապատասխան որոշում այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կայացրեց Կառավարությունն իր նիստում:

Նախագծով առաջարկվում էր ավելացնել աջակցության չափն ինչպես մայր գումարների, այնպես էլ տոկոսագուրմարների ֆինանսավորման համար: Սա նվազագույնի է հասցնելու կամ բացառելու է սեփական միջոցներով մարումներ կատարելու անհրաժեշտությունը։

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում լրացուցիչ ծախսեր չեն լինի, սակայն արդեն հաստատված մի ծրագրի գործարկման պայմաններում 2022 թվականին կպահանջվի լրացուցիչ մինչև 28 մլն 668 հազ. դրամի ֆինանսական միջոց:

Հաշվարկման հիմքում ընկած է սահմանամերձ թվով 80 գյուղական բնակավայրում 2022 թվականին միջինում 1-ական բնակելի տան կառուցումը՝ ամեն ամիս 0.5-ական գործարք յուրաքանչյուր գյուղում, իսկ ծրագրի մեկնարկից հետո հիփոթեքային վարկի գծով առաջին վճարումները, ըստ կանխատեսումների կկատարվեն 2022 թվականի նոյեմբեր ամսին։

Այսպիսով՝ 1 շահառուի գծով կատարվող ամսական աջակցության չափը կկազմի 238,897 դրամ, իսկ 2022 թվականի համար 80 շահառուների մասով տրամադրվող աջակցության ընդհանուր գումարը կկազմի 28 մլն 668 հազ. դրամ` նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին վճարումներ կատարելու հաշվարկով:

2023 թվականի համար կանխատեսվում է միջինում լրացուցիչ ամսական 25 գործարք (ընդհանուր՝ 380 գործարք), և հիմք ընդունելով վերոնշյալ հաշվարկի տրամաբանությունը՝ 2023 թվականին 2022 և 2023 թվականների շահառուների մասով տրամադրվող աջակցության տարեկան ընդհանուր չափը կկազմի 695 մլն 190 հազ. դրամ։

2024 թվականի համար կանխատեսվում է միջինում լրացուցիչ 3-ական բնակելի տան կառուցում յուրաքանչյուր բնակավայրում (ընդհանուր՝ 620 գործարք) կամ ամսական ընդհանուր 20 գործարք, և հիմք ընդունելով վերոնշյալ հաշվարկի տրամաբանությունը՝ 2024 թվականին 2022, 2023 և 2024 թվականների շահառուների մասով տրամադրվող աջակցության տարեկան ընդհանուր չափը կկազմի 1 մլրդ 462 մլն 51 հազ. դրամ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+